Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ալեքսանդր Մանթաշյանց – հիշատակի տուրք

Ալեքսանդր   Մանթաշյանց – հիշատակի   տուրք
27.02.2013 | 17:10

Մարտի 3–ին հայոց բիզնեսի նահապետ, մեծ բարերար, նավթարդյունաբերության համաշխարհային արքաներից Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է։ Մայրաքաղաքի Աբովյան–Սայաթ-Նովա փողոցների հատույթում, ուր 2012–ին տեղադրվեց մեծ հայի արձանը, մարտի 3–ին ժամը 12 –ին կկայանա Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության կազմակերպած հուշ–պսակադրությունը և մեծարման հանդիսությունը, ինչը դառնալու է ավանդական։

Մանթաշյանցը 20–րդ դարասկզբին հայ մտավորականության մի ամբողջ սերնդի պահեց ու զորակցեց, հարյուրավոր երիտասարդների եվրոպական կրթության տվեց, բարերարության այնպիսի վեհ քայլեր կատարեց, որ մինչև այսօր մնում են աննախադեպ։

Սիրելի հայրենակիցներ, մասնակցեք հուշ–պսակադրությանը և նաև դրանով մաքրեք մոռացության փոշին մեծագույն հայի նվիրական կերպարից։ Ընդամենը մի փոքրիկ այցով և հարգանքի խոնարհումով արժանին կմատուցեք հայոց մեծ բարերարին, որին ազգովի դեռ շատ պարտքեր ունենք մարելու։

ԵՎ միշտ հիշեք, որ Մանթաշյանցի հիշատակը հարգելով՝ ամեն հայ իր ազգային արժանապատվությունն է վերահաստատում։

Դիտվել է՝ 2718

Մեկնաբանություններ